Գլխավոր / Հայաստան / «Ասպարեզը» շարունակում է ներկայացնել օրենքի խախտումները Հ1-ի եթերում

«Ասպարեզը» շարունակում է ներկայացնել օրենքի խախտումները Հ1-ի եթերում

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբն այսօր երկրորդ նամակն է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին` ներկայացնելով հունվարի 1-ին Հայաստանի Հանրային Հեռուստատեսության (Հ1) եթերի դիտարկման արդյունքերը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին «Ասպարեզը» իր առաջին նամակն էր հղել ՀՌԱՀ նախագահին, որում ներկայացրել էր դեկտեմբերի 31-ի Հ1-ի եթերի դիտարկումը` արձանագրելով մի շարք խախտումներ:

Երկրորդ նամակում նշում է, որ հունվարի 1-ին կեսգիշերվա ժամը 00:00:00-ից մինչև 24:00:00-ն 24 ժամ ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 20 րոպե 28 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 9,75 տոկոսը: «Ասպարեզ» ակումբը նշում է, որ   օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության ը ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը:

Տասներեք անգամ առևտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 11 ժամերի դեպքում:
Յոթ դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված առավելագույն չափը):

«Ասպարեզը» նաև կոնկրետ հաղորդումների և ֆիլմաշարի օրինակներ է բերել, որոնց ընթացքում հեռարձակված գովազդի ծավալը խախտել է ՀՀ «Գովազդի մասին» օրենքը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նամակում խնդրում է Գրիգոր Ամալյանին քննության առնել նշված փաստերը և համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Tekali Taxi