Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». «Գազպրոմը» 2 միլիարդ դոլար կներդնի Երևանում հանուն «ախպերության»

«Ժամանակ». «Գազպրոմը» 2 միլիարդ դոլար կներդնի Երևանում հանուն «ախպերության»

Օրաթերթը գրում է, որ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, խոստացել է 2 միլիարդ դոլարի ներդրում անել Երևան քաղաքի զարգացման համար:

Դա յուրօրինակ փորձություն է Կարեն Կարապետյանի համար, քանի որ նա պետք է ցույց տա, թե իր շրջապատի միջոցով ինչ ներդրումներ կարող է բերել քաղաքային բյուջե: Իսկ ինչքան շատ լինի, այնքան Սերժ Սարգսյանի մոտ Կարեն Կարապետյանի դիրքերը կամրապնդվեն:

Tekali Taxi