Գլխավոր / Հայաստան / ԵԽ-ն կշարունակի վերականգնել Ղարաբաղը հակամարտության ավարտից հետո

ԵԽ-ն կշարունակի վերականգնել Ղարաբաղը հակամարտության ավարտից հետո

Մեզ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աննշան առաջխաղացումների հանգամանքը: Մենք հասկանում ենք այն մարդկանց, ովքեր տուժում են այդ հակամարտությունից: Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Նրա խոսքով` Եվրախորհուրդը գնահատում է հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերը:

«Մենք կմիանանք մինչև այժմ բոլոր կողմերի աշխատանքի արդյունքում ստեղծված համաձայնություններին և կաջակցենք հարցի լուծման գործընթացին: Եվ քաղաքական ոլորտում, և բնակության վայրերի վերականգնման հարցում մենք շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել անգամ հակամարտության կարգավորումից հետո»,- Բարոզուի խոսքերը փոխանցում է 1news.az-ը:

Tekali Taxi