Գլխավոր / Հայաստան / Պուտինը զրկել է ադրբեջանցի օլիգարխին Օլիմպիական Սոչիում հյուրանոցներ կառուցելու իրավունքից

Պուտինը զրկել է ադրբեջանցի օլիգարխին Օլիմպիական Սոչիում հյուրանոցներ կառուցելու իրավունքից

Ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի գործարար Թելման Իսմայլովի АСТ ընկերությունը զրկվել է Սոչիի «Ռենովե» հյուրանոցային համալիրի կառուցման իրավունքից: Ներդրում կատարողների փոփոխությունը բացատրվում է նրանով, որ Չերկիզովի շուկայում տեղի ունեցած սկանդալից հետո Իսմայլովի մոտ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, գրում է Коммерсант-ը:
Մոտավորապես 2 տարի առաջ Չերկիզովի շուկայում հայտնաբերված 2 մլրդ դոլարի խարդախությունների և դրան հետևած առևտրային տաղավարների քանդման արդյունքում Թելման Իսմայլովը ստիպված է եղել հեռանալ Թուրքիա: Անցյալ գարնանը հայտնի էր դարձել, որ Ռուսաստան վերադառնալու համար գործարարը պատրաստ է 2014թ. օլիմպիական խաղերի հետ կապված Սոչիում 5 հազար համար ունեցող հյուրանոցային համալիր կառուցել:

Սակայն դեկտեմբերի վերջին, երբ վարչապետ Վլադիմիր Պուտինը շտկումներ մտցրեց Սոչիի կառուցապատման ծրագրում, АСТ-ն արդեն նշված էր ներդրում կատարողների ցուցակում: Թելման Իսմայլովի ընկերության փոխարեն այժմ համալիրը կկառուցվի «Թոփ-փրոջեքտ»-ի կողմից:

Թելման Իսմայլովի շրջապատի աղբյուրը պնդում է, որ Սոչիում հյուրանոց կառուցելու իրավունքից զրկված գործարարը, այնուամենայնիվ, շարունակելու է ներդրում կատարել 201ձ թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում: Ինչ օբյեկտների մասին է խոսքը գնում, աղբյուրը չի պարզաբանել:
Tekali Taxi