Գլխավոր / Հայաստան / Հայ-թուրքական բարեկամության հուշարձանը Կարսից կտեղափոխեն արևմուտք

Հայ-թուրքական բարեկամության հուշարձանը Կարսից կտեղափոխեն արևմուտք

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Կարշիակա քաղաքի քաղաքապետ Չեվաթ Դուրակն առաջարկել է Կարսի քաղաքային իշխանություններին տեղափոխել հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: Դուրակը պատրաստ է հոգալ «Մարդկության հուշարձան» կոչվող քանդակի Կարշիակա տեղափոխման և վերատեղադրման ծախսերը, հաղորդում է Milliyet-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարս կատարած այցելության ժամանակ հուշարձանն անվանել էր «տգեղ» և կարգադրել էր քանդել այն: Թուրքիայում վերլուծաբանները նշում էին, որ իրականում պատճառը ոչ թե քանդակի տգեղ լինելն է, այլ այն փաստը, որ հուշարձանը նվիրված է հայ-թուրքական բարեկամությանը:

Ինչպես ասել է Դուրակը, հուշարձանը կանգնեցվելու է Կարշիակայի արվարձանում` Զուբեյդե Հանիմում:

«Թուրքիան չպիտի հուշարձաններ քանդող երկրի համբավ ունենա», – նշել է Կարշիակայի քաղաքապետը, ով, ի դեպ, ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսկացության անդամ է:

Կարսի  քաղաքապետարանը դրական է արձագանքել Չեվաթ Դուրակի առաջարկին:

Tekali Taxi