Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». Երևանը կարող է հսկայկական գերեզմանոցի վերածվել

«Առավոտ». Երևանը կարող է հսկայկական գերեզմանոցի վերածվել

Ամեն ամիս մայրաքաղաքում միջինը մահանում է 500-600 մարդ: Օրաթերթը անդրադարձել է Երևանի գերեզմանատների հետ կապված խնդիրներին:

Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում այսօր ընդամենը 21 գերեզմանատուն կա, որոնց կեսից ավելին փակ է, այսինքն` տեղ չկա, մի պարզ հաշվարկ կատարելով` պարզ է դառնում, որ ընդամենը 8-9 տարի հետո, եթե երևանցիները շարունակեն այս տեմպով մահանալ, մեր պետությունը կանգնելու է փաստի առջև: Տարեկան 7000-7500 մարդու համար տեղ ճարելով` շուտով Երևանը վերածվելու է մի հսկայական գերեզմանոցի:

Բանն այն է, որ արդեն այս պահին Քանաքեռ-Զեյթունի, Նորք -Մարաշի, Դավիթաշենի ու Ավանի բնակիչները պետք է իրենց հանգուցյալներին թաղեն Շենգավիթում, Աջափնյակում կամ Էրեբունիում, որովհետև միայն այնտեղի գերեզմանատներն են բաց: Սակայն դրանք էլ արդեն այնքան են ընդլայնել իրենց տարածքը, որ ոտնահարել են սահմանված բոլոր չափորոշիչները: Գերեզմանոցը պետք է բնակելի տարածքից առնվազն 300 մետր հեռավորության վրա լինի, բայց Շահումյանի գերեզմանոցը արդեն մտել է մարդկանց տները` խախտելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: «Հաղթանակ» գերեզմանատունը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, արդեն անյքան խիտ է դարձել հանգուցյալներով, որ գերեզմանները հասել են փողոց` գերեզմանոցի բուն տարածքից շատ ու շատ հեռու:
Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր գերեզմանոցներում մի մեծ մաֆիա է գործում և ով շատ է վճարում` հնարավորինս մեծ տարածք է գնում, սակայն այս պայմաններում, երբ այլևս նոր գերեզմանատան համար պարապ հող չի մնացել, իսկ հներում էլ տեղ չկա, պետք է կառավարության միջամտությամբ հնարավորինս խստացվեն տարածքների տրամադրման կարգն ու ճշգրտվեն գերեզմանոցների չափսերը:

Ինչ վերավերում է խնդրի լուծման երկրորդ տարբերակին, այսինքն` դիակիզարանի կառուցմանը, դա բավականին թանկ հաճույք է, քաղաքաշինության նախարարության մասնագետների հաշվարկներով` խոսքը մոտ 300 մլն դրամի մասին է, ուստի չի բացառվում, որ կառավարությունն այդ հարցը դեռևս մեջտեղ չի հանում` ավելի շատ փողի պատճառով, քան Մայր Աթոռի բողոքի:
Tekali Taxi