Գլխավոր / Հայաստան / «Հեշտոցի մենախոսություններ». Հայ կանանց առաջարկում են խնդիրների մասին խոսել բեմից

«Հեշտոցի մենախոսություններ». Հայ կանանց առաջարկում են խնդիրների մասին խոսել բեմից

Այս տարի առաջին անգամ հայերեն լեզվով կբեմադրվի «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը, որը ներկայացնում է կանանց կյանքը, խնդիրները, ապրումները, նրանց ապրած բռնությունները:

Ինչպես հայտնում է Կանանց ռեսուրսային կենտրոնը, թատերական ներկայացման համար մենախոսների ընտրությունը կկատարվի դիմողների հմտությունների հիման վրա: Անհրաժեշտ չէ փորձառու մենախոս կամ դերասան լինել:

Ընտրությունը կկատարվի հունվարի 20-ին ժամը 15:00-19:00 Կանանց Ռեսուրսային Կենտրոնում /Բաղրամյան առաջին նրբանցք, 14 շենք, 5-րդ մուտք, 106 բնակարան/:
Tekali Taxi