2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Հեշտոցի մենախոսություններ». Հայ կանանց առաջարկում են խնդիրների մասին խոսել բեմից

Այս տարի առաջին անգամ հայերեն լեզվով կբեմադրվի «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը, որը ներկայացնում է կանանց կյանքը, խնդիրները, ապրումները, նրանց ապրած բռնությունները:


Ինչպես հայտնում է Կանանց ռեսուրսային կենտրոնը, թատերական ներկայացման համար մենախոսների ընտրությունը կկատարվի դիմողների հմտությունների հիման վրա: Անհրաժեշտ չէ փորձառու մենախոս կամ դերասան լինել:


Ընտրությունը կկատարվի հունվարի 20-ին ժամը 15:00-19:00 Կանանց Ռեսուրսային Կենտրոնում /Բաղրամյան առաջին նրբանցք, 14 շենք, 5-րդ մուտք, 106 բնակարան/: