Գլխավոր / Հայաստան / Համմարբերգի այցից հետո քաղբանտարկյալների կազատեն. կարծիք

Համմարբերգի այցից հետո քաղբանտարկյալների կազատեն. կարծիք

Համմարբերգի այցից հետո օրերի կամ մի քանի շաբաթների ընթացքում ևս մի քանի քաղբանտարկյալների կազատեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Խոսելով ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի` հունվարի 18-ին Հայաստան սպասվող այցի մասին` նա նշել է, որ Համմարբերգը ԵԽ միակ պաշտոնյան  է, ով 2008թ. ընտրություններից ու մարտի 1-ի սպանդից հետո հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվում է քաղաքական վենդետա, ինչպես նաև այցելել  է քաղբանտարկյալներին և պահանջել է  նրանց ազատությունը:

«Համմարբերգը բացառություն է Եվրոպական կառույցների մեջ: Մենք չենք կասկածում նրա անաչառությանը, անկեղծությանը և սկզբունքայնությանը»,- ասել է Արզումանյանը:

Բանախոսի խոսքով` մեր իշխանությունները գիտակցում են, որ քաղբանտարկյալների ազատումը պարտադիր է, քանի որ միջազգային հանրությունը այլևս չի հանդուրժում նրանց առկայությունը, և իշխանությունները, դեմքը փրկելու համար, վերջին մի քանի ամիսներին ևս մոտ հինգ քաղբանտարկյալ ազատեցին:

Tekali Taxi