Գլխավոր / Հայաստան / Քաղբանտարկյալների ազատ արձակումը միայն Հայաստանի գործը չէ. իրավապաշտպան

Քաղբանտարկյալների ազատ արձակումը միայն Հայաստանի գործը չէ. իրավապաշտպան

Հունվարի 18-ին` ժամը 13.00-ից մինչև 15.00-ը, Հայաստանի Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն բողոքի ակցիա է անցկացնելու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ:

Կոմիտեի  համակարգող, իրավապաշտպան  Վարդան Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ պիկետի հիմնական կարգախոսն է լինելու քաղբանտարկյալների անահպաղ ազատ արձակումը և այդ պահանջն ուղղված է  լինելու ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին` որպես եվրոպական կառույցի կարևոր ներկայացուցչի:

Հիշեցնենք, որ Թոմաս Համմարբերգը  հունվարի 18-21-ը լինելու է  Հայստանում և իր այցի շրջանակներում հանդիպելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք պահանջելու ենք, որ եվրոպական կառույցների ներակայացուցիչները հետևողական լինեն իրենց պահանջներում, որովհետև քաղբանտարկյալների հարցը ոչ միայն մեր գործն է, այլև` հենց իրենց: Դա նրանց պարտավորությունների մեջ է, որ իրենց անդամ երկրների տարածքներում հետապնդումներ և  քաղբանտարկյալներ  չլինեն:

Այն, ինչ պահանջում ենք, վերացական մի բան չի, այլ իրենց պարտավորությունն է»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Tekali Taxi