Գլխավոր / Հայաստան / Լեհաստանը Լուկաշենկոյին պերսոնա նոն-գրատա է հայտարարել

Լեհաստանը Լուկաշենկոյին պերսոնա նոն-գրատա է հայտարարել

Լեհաստանում կազմել են Բելառուսի իշխանությունների այն ներկայացուցիչների ցուցակը, ում մուտքն իրենց երկիր արգելված է: Ինչպես հայտնում է РАР գործակալությունը, բացի Բելառուսի նախագահից, ցուցակում տեղ են գտել դատախազների, հետաքննիչների, հատուկ ծառայությունների ղեկավարների, ընդդիմադիրներին հետապնդելու մեջ մեղադրվողների անունները:
Համաձայն այս հաղորդագրության` Լեհաստանի ցուցակում ազգանուններն ավելի շատ են, քան 2006 թվականին Եվրամիության կողմից մշակված ցուցակում: Այդ ժամանակ Լուկաշենկոյին և ևս 40 հոգու մուտքը ԵՄ-ի երկրներ արգելվեց: Ներկայումս մշակվում է այն անձանց ցուցակը, ում վրա կտարածվեն ԵՄ-ի պատժամիջոցները:
Tekali Taxi