Գլխավոր / Հայաստան / «Առավոտ». Համմարբերգը հանդիպել է արտոնագրից զրկված հեռուստաալիքների ղեկավարների հետ

«Առավոտ». Համմարբերգը հանդիպել է արտոնագրից զրկված հեռուստաալիքների ղեկավարների հետ

Եվրոպայի խորհդրի մարդու իրավուինքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպել է «Ա1+» և «Գալա» հեռուստաընկերությունների ղեկավարներին, գրում է օրաթերթը:

«Գալա»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն ընդգծել է, որ հեռարձակման մրցույթը հնազանդներից ամենահնազանդներին ընտրելուն էր վերաբերում: Իսկ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատմեց, որ Համմարբերգը շատ է զարմացել` լսելով, թե ինչ իրավիճակ է եղել մրցույթների ընթացքում .«Նրան դա շատ էր հետաքրքրում, քանի որ լսել էր, թե մենք խախտումներով ենք մասնակցել մրցույթին: Համմարբերգի առաջին հարցը հենց դա  էր` դուք հասնելով հաղթանակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպե՞ս գնացիք նման խախտումների: Պատասխանեցի, թե մի՞թե ես ոչ ողջամիտ մարդու տպավորություն եմ թողնում, որը միտումնավոր կաներ նման քայլ: Կարծում եմ` ոչ: Մինչդեռ Գրիգոր Ամալյանը տարածում է, թե հատուկ եմ նման փաստաթղթեր ներկայացրել, քանի որ չեմ ցանկանում եթեր ունենալ: Սա ուղղակի հիվանդ տրամաբանություն է: Նման բան բացառվում է: Եվ ասացի, որ ինքներս ենք փորձում պարզել կատարվածը, և մեղավորը կպատժվի: Համմարբերգին նաև շատ հետաքրքրեց, թե ինչպե՞ս են թույլ տվել, որ նման խախտումներ ունեցող փաթեթը մասնակցի մրցույթին: Առաջարկեցի , որ այդ հարցն ուղղի Գրիգոր Ամալյանին և ՀՀ  նախագահին, քանի որ պատասխանն ինձ էլ է հետաքրքրում: Հատկապես որ` մրցույթում թողնելուց հետո էլ 6 չափորոշիչներով «Ա1+»-ին նշանակել են 0»: Համմարբերգն ասաց, որ այս խնդրին հանգամանորեն անդրադառնալու է զեկույցում:

Tekali Taxi