Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Համմարբերգը հուզվել է մարտի 1-ի հարազատների հետ հանդիպման ժամանակ

«Հայկական ժամանակ». Համմարբերգը հուզվել է մարտի 1-ի հարազատների հետ հանդիպման ժամանակ

Երեկ երեկոյան օրվա բոլոր հանդիպումներից հետո, ԵԽ հայաստանյան գրասենյակում ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Օրաթերթը ներկայացնում է հանդիպման մանրամասները:

Լրագրողներին արգելվեց մասնակցել հանդիպմանը: Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո Մարտի 1-ի զոհերի ծնողները պատմեցին, որ խիստ տպավորված են, քանի որ Համմարբերգը իրենց շատ ուշադիր լսել է, հարցեր ուղղել, իրենց պատմություններից հուզվել` արտասվելու չափ, իսկ հանդիպման ավարտին խնդրել իրեն տալ Մարտի 1-ի զոհերի նկարները: Համմարբերգը խոստացել է, որ Եվրոպայում բոլոր հնարավորությունները կօգտագործի իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու համար և այդ խնդրին կանդրադառնա Հայաստանի մասին պատրաստելիք իր զեկույցում: «Ասաց` ես տեղյակ եմ ամեն ինչից, ուզում եմ ձեր կարծիքը լսել: Մենք ներկայացրինք` իրականում ինչ է կատարվել: Ես, օրինակ, որպես Մարտի 1-ի մասնակից, պատմեցի այդ օրը Երևանում կատարվածը: Ասացի, որ ես Նիկոլ Փաշինյանի կողքին էի, երբ նա հանդարտության կոչեր էր անում ժողովրդին, խնդրում էր սադրանքների չենթարկվել, սակայն սադրիչները շատ էին և ժողովրդին ներքաշեցին բախման մեջ: Ես ասացի, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը և ընդդիմության մյուս ներկայացուցիչները, զոհերի թիվը ոչ թե տաս կլիներ, այլ հազար, քանի որ իշխանությունը բերել էր տանկեր, ավտոմատավորներ»,- հանդիպումից հետո պատմեց Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

Հանդիպմանը մասնակից փաստաբան Վահե Գրիգորյանին Համմարբերգը խնդրել է տրամադրել այն բոլոր հարցերը, որոնց հետ կապված պատրաստվում են Եվրադատարան դիմել: Նաև հարցրել է, թե արդյո՞ք պետության կողմից զոհերի հարազատներին ֆինանսական աջակցություն եղել է: Նրանք պատասխանել են, որ նույնիսկ ցավակցություն չի եղել: Զոհերի ծնողները պատմել են, որ որևէ մեկից եթե աջակցություն են ստացել, թեկուզ բարոյական, դա Հայ Ազգային Կոնգրեսն է եղել:

Tekali Taxi