Գլխավոր / Հայաստան / Ամերիկյան մոդելը Հայաստանում քաղաքացիական ընդվզում է կանխատեսում

Ամերիկյան մոդելը Հայաստանում քաղաքացիական ընդվզում է կանխատեսում

Ամերիկյան Կանզաս Համալսարանի երկու պրոֆեսորները և Նյու Յորքում բնակվող նրանց գործընկերը նոր մոդել են մշակվել, որի շնորհիվ նրանք փորձում են կանխատեսել գալիք տարիներին տարբեր երկներում հնարավոր քաղաքացիական ընդվզումներն ու ազգամիջյան բախումները, գրում է newsroomamerica.com-ը:

Համաձայն փորձագետների` քաղաքական զարգացումները կանխատեսող նոր մոդելը ճշգրիտ կերպով կարող է կանխագուշակել, թե գալիք 5 տարիների ընթացքում որ երկրներում ժողովրդի կողմից քաղաքացիական ընդվզումներ կլինեն իրենց կառավարությունների դեմ:

Կանզասի Համալսարանի քաղաքագիտության դասախոս Սեմ Բելը մշակել է այս նոր մոդելը Ամանդա Մերդիի, ով նույնպես հանդիսանում է նույն համալսարանի քաղաքագիտության դասախոս, և Բինգհամթոն Համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Քինգրանելիի հետ: Մոդելը մշակվել է Բաց Նորարարական ընկերության համար:

Այս նույն մոդելի շնորհիվ, մասնավորապես, քաղաքագետները կանխատեսել են Թունիսի քաղաքական զարգացումները, որոնք արդեն իրականություն է դարձել:

«Հետաքրքիրն այն է, որ մեր մոդելը քաղաքական ընհարումներ է կանխատեսում ոչ միայն այնպիսի պետություններում, ինչպիսիք են` Հոնդուրասը և Իրանը, այն նաև արևմտյան քաղաքակրթություններում»,-ասել է Մերդին: «Օրինակ, մեր մոդելը քաղաքացիական ընդվզումներ էր ակնկալում Իռլանդիայում, ինչի ականատեսը եղանք Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի պատճառով»:

Կանխատեսող մոդելի մշակման համար օգտագործվել են 150 երկրների բաց տեղեկատվական աղբյուրները:

Համաձյան նոր մոդելի` 2011-2014 թվականների ընթացքում քաղաքացիական բախումներ ու ընդվզումներ սպասվող երկրների ցուցակը հետևյալն է`

1.Իրան 2. Շրի Լանկա 3.Ռուսաստան 4. Վրաստան 5. Իսրայել 6. Թուրքիա

7. Բուրունդի 8. Չադ 9. Հոնդուրաս 10. Չեխիա 11. Չինաստան

12.Իտալիա 13. Կոլումբիա 14. Ուկրաինա 15. Ինդոնեզիա 16. Մալայզիա 17. Հորդանան 18. Մեքսիկա 19. Քենիա 20. Հարավային Աֆրիկա 21. Իռլանդիա 22. Պերու 23. Չիլի 24.Հայաստան 25.Թունիս 26. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 27. Բելառուս 28. Արգենտինա 29. Ալբանիա 30. Էկվադոր 31. Սուդան 32. Ավստրիա

33. Նիգերիա 34. Սիրիա 35. Ղրզզստան 36. Եգիպտոս 37. Բելգիա:

Tekali Taxi