Գլխավոր / Հայաստան / ԲՀԿ-ականը չի ցանկացել առևտրականների բողոքը կապել քաղաքականության հետ

ԲՀԿ-ականը չի ցանկացել առևտրականների բողոքը կապել քաղաքականության հետ

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ փողոցային առևտրի արգելման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, երբ արդեն մի քանի ժամ էր, ինչ բողոքավորները գտնվում էին Քաղաքապետարանի շենքի առջև, մարդկանց մոտեցել է Երևանի ավագանու անդամ Պողոս Փլավչյանը:

Նա փորձել է հանդարտեցնել բողոքի ակցիայի մասնակիցներին` խոստանալով, որ վաղվա ավագանու նիստի ժամանակ իրենք կքննարկեն նաև այս հարցը և հավաքվածների պահանջը կներկայացվի ավագանու նիստին:

«Տեսնում ես` մարդիկ հավաքված են, չես կարող անտարբեր անցնել, մենք վաղը կքննարկենք այս հարցը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Փլավչյանը:

Մենք նրան խնդրեցին ասել, թե որ կուսակցությունն է ներկայացնում, սակայն նա չցանկացավ հայտնել, թեև իր անունը և ազգանունն ասաց: Այս մոտեցումն անհասկանալի էր, քանզի Երևանի ավագանու անդամների ցուցակները հրապարակվում են, և յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ, որ Փլավչյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Ես չեմ ուզում էս հարցի շուրջ քաղաքական դիրք լինի, մեր մարդիկ են, մեր հայերն են, ստեղ կուսակցական հարց չի, էս մարդիկ լուրջ խնդիր ունեն, կփորձենք լուծել»,- բացատրել է ԲՀԿ-ականը:

Tekali Taxi