Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Ինչ էր «նկարել» վարչապետը

«Հայկական ժամանակ». Ինչ էր «նկարել» վարչապետը

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսական ազդակներ հաղորդեց: Ասաց, թե 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտները 20 միլիարդ դրամով գերակատարվել են, գրում է օրաթերթը:

Իսկ դա նշանակում է, որ այս տարին մենք սկսել ենք մեր ընդհանուր «դրամապանակում» լրացուցիչ 20 միլիարդ դրամ ունենալով: Երեկ, սակայն, պարզվեց, որ իրավիճակը, մեղմ ասած, այն չէ, ինչպես նկարել  է վարչապետը: Պետեկամուտների կոմիտեն հրապարակելէ խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի նոյեմբեր ամսվա արդյունքները,որից տեղեկանում ենք,որ դեռ դեկտեմբերի 1-ին խոշոր հարկ վճարողների գերավճարները կազմել են ավելի քան 70 միլիարդ դրամ: Այսինքն, պետությունը ձեռնարկություններին պարտք է ճիշտ այդքան: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրի «դրամապանակում» ոչ թե 20 միլիարդ դրամ կա, այլ դեռ 50 միլիարդ դրամ էլ մեր դրամապանակը պարտք է խոշոր հարկատուներին:

Tekali Taxi