Գլխավոր / Հայաստան / Արոնյանը շարունակում է կայունություն դրսևորել Վեյկ-ան-Զեեում

Արոնյանը շարունակում է կայունություն դրսևորել Վեյկ-ան-Զեեում

Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի վեցերորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլին:

Հիշեցնենք, որ սա Արոնյանի 5-րդ ոչ-ոքին է Վեյկ-ան-Զեեում: Հայաստանցի գրոսմայստերը առայժմ միայն մեկ հաղթանակ է տարել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:

Այժմ Արոյնանն ունի 3,5 միավոր և Կրամնիկի, Նեպոմնյաշչիի, Վաշյե-Լագրավի և Կարլսենի հետ կիսում է 3-7-րդ տեղերը:

Tekali Taxi