Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքը դրսևորում են արձանների միջոցով

Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքը դրսևորում են արձանների միջոցով

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց հանել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության արձանը: Թուրքական Today’s Zaman կայքի իր բլոգում այդ հարցի պատասխանն է տալիս լրագրող, «Ակօս» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Էտյեն Մահչուպյանը:

«Մենք կարող ենք այդ հարցի պատասխանը գտնել, եթե նայենք Էրդողանին», – գրում է Մաչուպյանը` հիշեցնելով Թուրքիայի վարչապետի վերջին ելույթներից մեկի ժամանակ հնչեցրած արտահայտությունը. «Մենք չենք կարող անտեսել նրանց, ովքեր ստվեր են նետում մեր պատմության վրա»: Այլ խոսքերով ասած, գրում է Մահչուպյանը, ամբողջ խնդիրը ոչ թե արձանն է, այլ արձանի իմաստը, որը խորհրդանշում է այն փաստը, որը հայերի և թուրքերի միջև կարող են բարեկամական հարաբերություններ լինել: Բայց քանի որ Թուրքիայի պատմության պաշտոնական վարկածով հայերը դավաճաններ են եղել և պատիժ են ստացել «արդար պատճառներով» թուրքերի «մեջքից հարվածելու» համար, ապա արձանը հանելու որոշումը ուղղակիորեն կապված է Թուրքիայի կողմից պատմության մեկնաբանության հետ:

«Հեգնանքը նրանում է, որ Էրդողանի այս որոշումը կայացավ Հրանտ Դինքի սպանության տարելիցի նախօրեին, ինչը ցույց տվեց, որ Թուրքիան բավականաչափ հեռու է հայերի հարցերի նկատմամբ նրբանկատ վերաբերմունքից: Ճիշտն ասած, շատ կասկածելի, թե արդյո՞ք հայերին դուր է գալիս այդ հուշարձանը, սակայն հայ համայնքը հավատում է, որ հուշարձանի նկատմամբ անհանդուրժողականությունը դա հայերի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում է: Սրանում հայերը, հավանաբար, ճիշտ են»,- եզրակացնում է Մահչուպյանը:

Tekali Taxi