Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». «Շանթ» հեռուստաալիքի բաժնետոմսերի մի մասը վաճառել են օլիգարխին

«Ժամանակ». «Շանթ» հեռուստաալիքի բաժնետոմսերի մի մասը վաճառել են օլիգարխին

Ըստ շրջանառվող լուրերի` Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը` Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերության սեփականատեր – Epress.am), վերջերս գնել է «Շանթ» հեռուստաընկերության բաժնետոմսերի մի մասը: Ըստ մեզ հասած լուրերի` Կարապետյանը գնել է «Շանթի» հիմնադիրներից սփյուռքահայ Արմեն Մինասին պատկանող բաժնետոմսերի մի մասը: Կարապետյան ընտանիքի այս ձեռքբերումն առավելապես նպատակ ունի թե հասարակական լայն շրջանակներում և թե սեփական կուսակցությունից ներս բարձրացնել Կարեն Կարապետյանի գրեթե անդառնալիորեն խարխլված հեղինակությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին, երբ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքում էին ՀՀ նախագահի նստավայրի առջև, նրանց հետ զրուցելու դուրս եկած Կարեն Կարապետյանը բողոքավորների նկատմամբ անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել, մասնավորապես, նրանցից մեկին անվանելով «համբալ»:

Tekali Taxi