Գլխավոր / Հայաստան / Երիտասարդ կանայք ասոցացվում են ցիտրուսային հոտերի հետ

Երիտասարդ կանայք ասոցացվում են ցիտրուսային հոտերի հետ

Ճապոնացի գիտնականները եզրակացրել են, որ մարդը չի կարող թաքցնել իր տարիքը, որովհետև հոտը, միևնույն է, կմատնի նրան: Ոչ բաղնիքն ու շոգեբաղնիքը կօգնեն, ոչ օճառը: Յուրահատուկ հոտը բոլոր մարդկանց է բնորոշ, և տարիքի հետ այն էական փոփոխությունների է ենթարկվում:
Գաղտնիքը քիմիական նյութերի մեջ է, որոնք առաջանում են մաշկում առկա ճարպաթթուների տարանջատման արդյունքում: Օրգանիզմում արտադրվող նյութերը` նոնենալները, տարբերվում են առանձնահատուկ սուր հոտով, և եթե մինչև 30 տարեկանն այս նյութերի արտադրության մակարդակն օրգանիզմում ցածր է, ապա 40 անց մարդկանց մոտ «դավաճան» նոնենալների քանակությունը կրկնապատկվում է:

Եթե բնական հոտը մատնում է մեր տարիքը, ապա արհեստականը կօգնի այն թաքցնել: Եվ այս «փրկարար» բացահայտումով մարդիկ պարտական են ամերիկացի գիտնականներին, որոնք մի շարք օգտակար հետազոտություններ են անցկացրել, ինչի արդյունքում բացահայտել են, որ արական սեռի ներկայացուցիչները որոշ հոտեր ինտուիտիվ կապում են կանանց տարիքի հետ, հաղորդում է neboley.com.ua-ը:

Հետազոտության բոլոր մասնակիցները հայտարարել են, որ վարդի հոտի երանգները իրենց մոտ ասոցացվում են պատկառելի տարիք ունեցող կանանց հետ, իսկ թեթև մրգային կամ ցիտրուսային հոտերը  «երիտասարդությամբ են բուրում»: Սակայն երիտասարդացման «չեմպիոն» է  դարձել թուրինջի հոտը:

Հետազոտության դեռ նախնական փուլում ապացուցվել է, որ թուրինջի հոտով օծանելիքից օգտվող կանայք տղամարդկանց աչքերում 6 տարով ավելի երիտասարդ են երևում:
Tekali Taxi