Գլխավոր / Հայաստան / Պայթյուն Մոսկվայում. արաբ ահաբեկիչ, թե՞ կին մահապարտ

Պայթյուն Մոսկվայում. արաբ ահաբեկիչ, թե՞ կին մահապարտ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ՌԴ քննչական կոմիտեի անդամները սկսել են հետաքննությունը պայթյունի վայրում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, քննիչներն արդեն գտել են ենթադրյալ ահաբեկչի մարմնի մասերը:

«Արաբական արտաքինով տղամարդու գլուխ են հայտնաբերել, ում տարիքը մոտավորապես 30-ից 35 տարեկան է: Նախնական վարկածով՝ հենց նա է գործի դրել պայթուցիկ սարքը», – նշել է գործակալության աղբյուրը:

Մեկ այլ վարկածի համաձայն, ահաբեկիչները կազմակերպել են պայթյունը երկրորդ փորձից, առաջին դեպքում չեչեն մահապարտ կինը չծրագրված ինքնապայթյուն է իրականացրել:

Newsru.com-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող մարզական ակումբի տնակում պայթյունի հետևանքով տուն է ավերվել: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնշեն պայթյուցիկը պատրաստելու գործընթացի ժամանակ: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է մի կին, որի ամուսինը Հյուսիսային Կովկասում գործող խմբավորումներից մեկի զինյալ է եղել, ով ներկա պահին բանտարկված է:

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ տվյալ վայրում ահաբեկչական գործողության համար պայթուցիկ էին պատրաստում:

Tekali Taxi