Home / Հայաստան / Պատրաստ են վառել Հանրապետականի տոմսերը. ակցիա Կառավարության շենքի դիմաց

Պատրաստ են վառել Հանրապետականի տոմսերը. ակցիա Կառավարության շենքի դիմաց

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան էր անցնում: Մոտ 30 բողոքավորներ նախկինում ներկայացնում էին Սոցապահովության վճարումների ծառայությունը: Այն լուծարվել է նոյեմբերի 4-ին, իսկ, բողոքողների խոսքերով, իրենք այդ մասին տեղեկացել են միայն դեկտեմբերի 26-ին:

Ծառայության 270 աշխատակիցներ մնացել են առանց աշխատանք:

Նշենք, որ Ծառայության աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքում էին նախրոդ շաբաթ ևս:

«Մեզ խոստացել էին, որ աշխատանքի կտեղավորեն «Հայփոստ»-ում, բայց միայն 4-5 հոգի են այնտեղ գործի անցել: Մեզ նույնիսկ վերջնահաշիվ չեն տվել: Մենք պահանջում ենք տան մեզ վերջնահաշիվը և տեղավորեն գործի», – ասել է ակցիայի մանսակից կանանցից մեկը:

Նա նաև նշեց, որ իրենք բոլորը ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը:

«Նախագահական ընտրություններից առաջ մեր ղեկավարը բերեց, մեզ բաժանեց Հանրապետականի գրքույկներ: Ասեց` կամ վերցրեք կամ դուրս եկեք գործից: Մենք վերցրեցինք: Էս հարցով մենք դիմել ենք նաև Հանրապետական կուսակցությանը, հանդիպել Գալուստ Սահակյանի հետ: Ինքն ասեց, որ դա իր ֆունկցիաներից դուրս է: Հանրապետական կուսակցությունից մեզ նաև ասացին, որ ծառայությունը լուծարվել է, վերջ: Մեզ այսպիսի կուսակցություն պետք չի, վառելու ենք մեր տոմսերը: Անձամբ ես դուրս եմ գալու», – ասել է մեր զրուցակիցը:

«Բոլորս էլ դուրս ենք գալու», – արձագանքել է ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը:

Կառավարության շենքի մոտ հավաքվածները նշել են, որ սպասելու են մինչև դուրս գա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, որի հետ էլ պատրաստվում են քննարկել իրենց հարցը:

Tekali Taxi