Home / Հայաստան / Բազազներն ու «Չիպոլինոն». Հայ ոստիկաններին նմանեցնում են մուլտֆիլմի հերոսներին

Բազազներն ու «Չիպոլինոն». Հայ ոստիկաններին նմանեցնում են մուլտֆիլմի հերոսներին

Մենք արդեն ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը զբաղվում է առևտրականների հարցերով` նրանց խնդիրների մանրամասներին ծանոթանալով, լուծումներ առաջարկելով, և շուտով արդեն կլինի համապատասխան հայտարարաություն:

Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` առևտրականներին ահաբեկում են, վախեցնում և հորդորում հարցը չքաղաքաքականացնել, սակայն այդ դեպքում մարդիկ կարող են ճորտ դառնալ:

«Բոլորը պետք է հասկանան, որ միակ ձևը հարցի քաղաքականացումն է, այո, բոլորը պետք է հավաքվեն և քաղաքականացնեն, որովհետև օլիգարխիայի դեմ միակ պայքարի ձևը դա է: Պետք է հասկանան, որ առանձին խմբերը ոչնչի չեն հասնի, պետք է համախմբվել և քաղաքականացնել հարցը: Մեր կոչը հենց դա է»,- հայտարարել է Լևոն Զուրաբյանը:

Նա աբսուրդ է համարել այն, որ ոստիկանները ակցիաների ժամանակ զբաղվում են բողոքավորների հետ բանակցություններ վարելով` հորդորելով նրանց կատարել այս կամ այն քաղաքական ընտրություն:

«Այսօր բազազները դարձել են քաղաքական գործիչներ, սա մի աբսուրդ է, սա նման է «Չիպոլինոյի» մուլտի նման դիկտատուրայի»,- ասել է բանախոսը:

Tekali Taxi