Home / Հայաստան / ՄԱԿ-ի անդամ-երկրներից շատերը կարող են նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար. ԱԳՆ

ՄԱԿ-ի անդամ-երկրներից շատերը կարող են նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար. ԱԳՆ

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հավասարապես իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը, ինչպես այս արևի տակ ապրող յուրաքանչյուր ժողովուրդ», Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով` Հայաստանը երբեք չի անտեսել և չի անտեսում պատմական փաստերը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող օգնել ելք գտնել ստեղծված իրավիճակից: «Սակայն պետք է հայացքն ուղղել դեպի ապագա, հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել, այլ ոչ թե ասել, որ նպատակը զրո խնդիրներն են, և միաժամանակ նոր խնդիրներ ստեղծել»:

Նալբանդյանի խոսքով` յուրաքանչյուր հակամարտություն բանակցությունների անցկացման իր առանձնահատկությունները, արմատները, դինամիկան և ձևաչափերն ունի: «Միշտ չէ, որ արդարացված է համեմատելը կամ զուգահեռներ անցկացնելը: Սակայն տարբեր հակամարտությունների մեջ կարող են նման տարրեր լինել: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե ճիշտ է անմիջական զուգահեռներ տանել խնդիրների միջև»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար նախադեպային կորող է լինել, օրինակ, Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: «Նման բազմաթիվ նախադեպեր կան, պարզապես սա ամենաթարմ օրինակն է: ՄԱԿ-ի անդամ պետություններից շատերն այս նույն ճանապարհն են անցել: Գործնականում գրեթե բոլորն անկախացել են ինքնորոշման սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Նալբանդյանը:

«Հայաստանը պատրաստ է գնալ հակամարտության կարգավորմանը ՄԽ-ի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա, սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ երեք սկզբունքներից ընդամենը մեկն է ընդունում, իսկ 6 տարրերից` 5-ը, այն էլ` մեկի իրականացման դեպքում»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

Tekali Taxi