Home / Հայաստան / Հոլիվուդյան դերասանը սատարել է եգիպտացի ցուցարարներին

Հոլիվուդյան դերասանը սատարել է եգիպտացի ցուցարարներին

Հայտնի հոլիվուդյան դերասան Օմար Շարիֆը միացել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ բողոքող ցուցարարներին, հաղորդում է GZT.ru-ն:

«Նախագահը պետք է պաշտոնանկ արվի»,- հայտարարել է Շարիֆը` նշելով, որ Մուբարաքը նախագահի պաշտոնին է եղել 30 տարի, և եգիպտացիներն այլևս չեն ցանկանում տեսնել նրան այդ պաշտոնին:

«Նախագահը չբարելավեց եգիպտացիների կենսամակարդակը: Կան շատ հարուստ մարդիկ `ողջ բնակչության մոտ 1%-ը. միաժամանակ մնացածը աղքատության մեջ են ապրում և անգամ հացի համար գումար չունեն»,- ասել է հայտնի դերասանը:

Tekali Taxi