2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀՀ օմբուդսմենը Սերժ Սարգսյանի հետ չի խորհրդակցել

ՀՀ օմբուդսմենի նոր պաշտոնատարի հարցով Արմեն Հարությունյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի խոսել և այդ հարցը չի քննարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գործող օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ով արդեն հրաժարական է ներկայացրել:

«Ինչ վերաբերում է` թե ով կարող է լինել մարդու իրավուքների պաշտպան, դա հստակ օրենքով է տրված, և, կարծում եմ, եթե այդ օրենքի չափանիշները ապահովվեն, ապա մենք կունենանք լավ Մարդու իրավունքների պաշտպան, որովհետև այսօր թե օրենսդրական հիմքերի տեսակետից, թե միջազգային ասպարեզում ներկայացվածության տեսակետից մեր այս ինստիտուտը կայացած ինստիտուտ է, և մյուս պաշտպանը այս բազայի հիման վրա կարող է լուրջ գործունեություն ծավալել: Իսկ ես անձամբ որևէ մեկի հետ այս հարցով պաշտոնապես խոսակցություն չեմ ունեցել»,- նշել է ՄԻ պաշտպանը: