Home / Հայաստան / ՀՀ նոր օմբուդսմենին կնշանակի Սերժ Սարգսյանի փեսա՞ն

ՀՀ նոր օմբուդսմենին կնշանակի Սերժ Սարգսյանի փեսա՞ն

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով Սերժ Սարգսյանի մոտ ՀԽ նախագահ աշխատող Վազգեն Մանուկյանը ցանկանում է իր աներորդուն` Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին դարձնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:

Սակայն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և փեսա Միքայել Մինասյանը (Միշիկը) մերձիշխանական շրջապատին, այդ թվում` աներոջը կից աշխատողներին տեղեկացրել է, որ օմբուդսմենի պաշտոնի համար իրարանցման կարիք չկա: Նա ուղղակի հասկացրել է, որ մնացած գործերի պես օմբուդսմենի թեկնածու առաջարկելը ևս աներն իրեն է վստահել: Ըստ շրջանառվող լուրերի, Միշիկի թեկնածուներից մեկն իրավաբան Կարեն Անդրեասյանն է, որը մամուլի դեմ ընդունված հայտնի օրենսդրական փոփոխությունների հեղինակն է: ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ փետրվարի 1-ին ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:

Tekali Taxi