Home / Հայաստան / Նալբանդյանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել են Աստանայի հայտարարությունը

Նալբանդյանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել են Աստանայի հայտարարությունը

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ժամանակ կարևորվել է անցած տարվա դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

Tekali Taxi