Home / Հայաստան / Փաշինյանի դատը` փետրվարի 14-ին

Փաշինյանի դատը` փետրվարի 14-ին

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը նախատեսված է փետրվարի 14-ին ժամը 12.00-ին: Դատական նիստը տեղի կունենա «Արթիկ» քրեակատարողական  հիմնարկում, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ փետրվարի 1-ին նշանակված նախորդ դատական նիստը տեղի չէր ունեցել, քանի որ վատ եղանակի պատճառով դատավորը և կողմերը չէին կարողացել հասնել «Արթիկ» ՔԿՀ: Քաղբանտարկյալը պահանջել է բեկանել 2010-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը: Վերջինս հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի` 2010-ի մայիսի 25-ի հայտնի որոշումը, որով վերջինս, հաշվարկելով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը, շուրջ 5 ամսով ավելացրել էր այն` սահմանելով 3 տարի 10 ամիս 29 օր:

Tekali Taxi