Home / Հայաստան / Իսրայելը վախենում է Հայաստանում ապրող իր քաղաքացիների կյանքի համար

Իսրայելը վախենում է Հայաստանում ապրող իր քաղաքացիների կյանքի համար

«Հեզբոլաh» ռազմական խմբավորման ղեկավար Իմադ Մուղնիեի սպանության երրորդ տարելիցի նախօրեին Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի պետական շտաբը իսրայելցիների նկատմամբ հնարավոր ահաբեկչության մասին նախազգուշացում է հրապարակել:

Հաղորդագրության համաձայն` իսրայելցիների համար վտանգ  են ներկայացնում հետևյալ պետությունները` Եգիպտոսը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Կոտ Դ’Իվուարը, Մալին, Մավրիտանիան և Վենեսուելան:

Kursorinfo-ի փոխանցմամբ` անվտանգության ծառայությունները խորհուրդ են տվել իսրայելցիներին հնարավորինս խուսափել այս երկրներ այցելելուց, ինչպես նաև մեծաքանակ հրեական և իսրայելական բնակչություն ունեցող այլ ջաններից: Խորհուրդ է տրվում նաև ուշադիր հետևել այդ երկրներում գործող հատուկ ծառայությունների կարգադրություններին:

Հիշեցնենք, որ Իմադ Մուգնիեն սպասվել է 2008 թվականի փետրվարի 13-ին Դամասկոսում: «Հեզբոլահը» Իսրայելի վրա է բարդում այս դեպքը, սակայն պաշտոնական Թել-Ավիվը երբեք իր վրա նման պատասխանատվություն չի վերցրել: Մասնագետների կարծիքով` դեպքը մի շարք հետախուզական ծառայությունների համագործակցության արդյունք է: