Home / Հայաստան / Իշխանության գալ արտաքին ուժերի աջակցությամբ` հանցագործություն է. կարծիք

Իշխանության գալ արտաքին ուժերի աջակցությամբ` հանցագործություն է. կարծիք

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն այսօր խոսել է Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների և հայաստանյան իրավիճակի վրա դրանց ազդեցության մասին:

«Դա չի կարող վիրուս լինել, քանի որ դրանք քաղաքական նախագծեր են», – ասել է քաղաքական գործիչը:

Մելիքյանի կարծիքով` Հայաստանն այդ տեսանկյունից անպաշտպան է արտաքին ազդեցությունների նկատմամբ:

«Պահել իշխանությունը, կամ գալ իշխանության արտաքին աջակցությամբ, դա հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է Արման Մելիքյանը:

Բանախոսի կարծիքով` եթե Հայաստանը չկարողանա գնալ կոնսեսուսի, արտաքին ուժերը մեր երկրում ինչ ցանկանան` կանեն:

Նա նշել է, որ այդ ուժերը կարող են լինել և’ ռուսները, և’ ամերիկացիները: Մելիքյանի կարծիքով` մենք արդեն նման փոփոխությունների նախաշեմին ենք:

Tekali Taxi