Home / Հայաստան / ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում, չնայած «որոշ հարցերում տարբեր մոտեցումների»

ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում, չնայած «որոշ հարցերում տարբեր մոտեցումների»

«Եղել են դեպքեր, երբ մենք կոալիցիոն գործընկերների հետ ունեցել ենք որոշ հարցերում տարբեր մոտեցումներ: Այդ ամենը բնական է, տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում: Սակայն ԲՀԿ-ն հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին և ոգուն», – այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով` այսօր Հայաստանի առաջ ծառացած են լուրջ հիմնախնդիրներ` գնաճ, որոշակի սոցիալական դժգոհություն, արտագաղթ:

«Մենք վճռական ենք այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», – ասել է Ծառուկյանը:

Նշենք, որ համագումարին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` Գալուստ Սահակյանը` ՀՀԿ-ից,  Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը` ՀՅԴ-ից, Խաչիկ Հարությունյանը` ՕԵԿ-ց, ինչպես նաև «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Tekali Taxi