Home / Հայաստան / Մուբարաքը կոմայի մեջ է

Մուբարաքը կոմայի մեջ է

Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ, հաղորդում են մի շարք եգիպտական ԶԼՄ-ներ` հղում կատարելով Մուբարաքի շրջապատի աղբյուրներին:

Այս առնչությամբ պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել: Հաղորդվում է, որ վերջին իրադարձությունները վատ են անդրադարձել երկրի ղեկավարի առողջության վրա: Աղբյուրները նշել են նաև, որ վերջին հեռուստաուղերձի տեսագրությունն անելիս Մուբարաքը երկու անգամ կորցրել է գիտակցությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախկին նախագահը լքել է Եգիպտոսը, այնուհետև հայտնի էր դարձել, որ նա գտնվում է Շարմ- էլ-Շեյխ քաղաքում: Աղբյուրների համաձայն` նախկին նախագահը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Tekali Taxi