Հայազգի ամերիկացի միլիարդատեր Քըրք Քրքորյանի հիմնադրամը 100 մլն դոլար է հատկացրել UCLA ամերիկյան համալասարանին բժշկական հետազոտությունների, գիտական աշխատանքների և այլ ծրագրերի իրականացման համար: Նա նաև հնարավորություն է ընձեռել համալսարանին իր հայեցողությամբ հավելյալ 100 մլն դոլար օգատգործել բարեգործական նպատակներով: Այս մասին երկւոշաբթի հաղորդել են Քրքորյանի «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչները:
Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլար կփոխանցի Dream Fund (Երազանքի հիմնադրամ) կոչվող նորաստեղծ կազմակերպությանը, որը իր գործունեությունը կիրականացնի UCLA համալսարանում և կտնտեսի նվիրաբերած միջոցները: