Home / Հայաստան / Մոսկվան պատրաստվում է հայ և թուրք դիվանագետների հանդիպում կազմակերպել

Մոսկվան պատրաստվում է հայ և թուրք դիվանագետների հանդիպում կազմակերպել

Մոսկվան պատրաստվում է շուտով հայ և թուրք դիվանագետների հանդիպում կազմակերպել: Հղում կատարելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին` «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ հայ և թուրք դիվանագետների հանդիպումը ակնկալվում է անցկացնել 2011 թվականի մարտին:

Ըստ աղբյուրի` տվյալ հանդիպման անցկացման հարցը վերջերս քննարկվել է Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ փոխարտգործնախարարներ Ֆիրուդին Սինիրլիօղլուի և Գրիգորի Կառասինի կողմից:

Գործակալության փոխանցմամբ, թուրքական կողմը նախկինի պես հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորման համար որպես նախապայման է առաջադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիային բավարար է անգամ «Հայաստանի կողմից որոշ օկուպացված տարածքների հանձնումը Ադրբեջանին»:

Այս հարցի կապակցությամբ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կառասինը վերջերս ժամանել է Հայաստան և քննարկել է խնդիրը հայկական կողմի հետ: Քննարկման նպատակով Երևան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Մարտի 5-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անմիջական միջնորդությամբ հանդիպում տեղի կունենա Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, իսկ մեկ շաբաթ անց Մոսկվա կայցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Tekali Taxi