Home / Հայաստան / Հայտնի դարձան «Օսկարի» դափնեկիրները

Հայտնի դարձան «Օսկարի» դափնեկիրները

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Թագավորը խոսում է» կինոնկարը: Հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 83-րդ հանդիսությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:

Գլխավոր մրցանակին էին հավակնում նաև «Սև կարապ», «Մարտիկը», «Երեխաները լավ են» , «127 ժամ» «Խաղալիքների պատմություն 3»,«Երկաթե հմտություն», «Ձմռան ոսկոր» , «Սկիզբ», և «Սոցիալական կայք» ֆիլմերը:

1943 թվականից ի վեր երկրորդ անգամ այս անվանակարգում մրցում էին ոչ թե 5, այլ 10 ֆիլմեր:

«Թագավորը խոսում է» ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուփերը հաղթող է ճանաչվել լավագույն ռեժիսոր անվանակարգում, իսկ ֆիլմի գլխավոր դերակատր Քոլին Ֆըրթը դարձել է տարվա լավագույն դերասան:

Ընդհանուր առմամբ, կակազելու դեմ պայքարող բրիտանական Ջորջ 6-րդի մասին  պատմող ֆիլմը ներկայացված էր 12 անվանակարգերում, սակայն հաղթող է ճանաչվել ընդամենը 4-ում: Բացի նշված մրցանակներից, ֆիլմը «Օսկարի» է արժանացել նաև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

Լավագույն արտասահմանյան ֆիլմ է  ճանաչվել ռեժիսոր Սյուզան Բիրի կողմից նկարահանված մանկական «Վրեժ» ֆիլմը: Կնոջ լավագույն դերի համար «Օսկար» է ստացել Նատալի Պորտմանը, ով  հանդես է եկել «Սև կարապ» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում:

Իսկ լավագույն սաունդ-թրեկի հեղինակներ են ճանաչվել Տրենտ Ռեզնորը և Ատիկուս Ռոսը, ովքեր գրել են «Սոցիալական ցանց» ֆիլմի երաժշտությունը:

Tekali Taxi