Home / Հայաստան / Ադրբեջանցիները Կիրկորովի մեջ հայ միլիարդատիրոջ արյուն են հայտնաբերել

Ադրբեջանցիները Կիրկորովի մեջ հայ միլիարդատիրոջ արյուն են հայտնաբերել

Ադրբեջանում գործող Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ դեմ է դուրս եկել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովի և Իրինա Ալեգրովայի` Բաքու կատարելիք այցին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆիլիպ Կիրկորովի հայրը` «Բեդրոս Կիրկորյանը» ամեն տարի «հայերի ցեղասպանությանը նվիրված  համերգներով է հանդես գալիս տարբեր երկրներում»:

«Նա, միաժամանակ, հանդիսանում է «Դաշնակցություն» կուսակցության անդամ: Ֆիլիպ Կիրկորովի քեռին` Քըրք Կիրկորովը, ապրում է ԱՄՆ-ում և շատ ապահովված մարդ է (հավանաբար, նկատի ունեն միլիարդեր Քըրք Քըրքորյանին, ում պատկանում է «Լինսի» հիմնադրամը: Բուլղարհայ Բեդրոս Կիրկորովի հետ նրա ազգակցական կապերի մասին երբեք ոչինչ չի խոսվել – Epress.am): Նա մշտապես մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:

Ֆիլիպ Կիրկորովը համերգներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ հպարտանում է իր հայկական արմատներով:

Իրինա Ալեգրովան նույնպես ծագումով հայ երգչուհի է: Նա շատ հաճախ «օկուպանտ երկիր Հայաստանի» քարոզչությամբ է զբաղվում: Երգչուհին ձայնասկավառակ է թողարկել` «Հայաստան, ես կվերադառնամ քեզ մոտ» վերնագրով, իսկ 2009 թվականին  մասնակցել է հայկական երաժշտական փառատոնի, որն անցկացվել է Լոս Անջելեսում: Այդ փառատոնի ընթացքում նրան «լավագույն հայ երգչուհու» մրցանակ է շնորհվել»,- ասված է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության հայտարարության մեջ:

Tekali Taxi