Home / Հայաստան / Հրդեհ Սունդուկյանի անվան թատրոնում

Հրդեհ Սունդուկյանի անվան թատրոնում

Այսօր, ժամը 15.20-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է հնչել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գ. Լուսավորչի 6 հասցեում: Նախնական տվյալներով` հրդեհ էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական պետական թատրոնում:
Ժամը 15.21-ին դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է թատրոնի փայտե դեկորների պատրաստման արտադրամասը:
Հրդեհը մարվել է ժամը 15.30-ին:

Այրվել է թատրոնի նշված արտադրամասի հատակը` 4 քմ մակերեսով, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Tekali Taxi