2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Հայկական վայրագությունների» պակասության պատճառով Ադրբեջանում ֆիլմ են արգելել

Էլդար Գուլիևի «Պատանդը» ֆիլմը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրելիս հայերը պատկերվում են դրական լույսի ներքո, արգելվել է Ադրբեջանում:

Ըստ ֆիլմի սյուժեի` ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի Քերիմը հայերի մոտ գերի է ընկնում: Գյուղի բնակիչների որոշում են գերիների փոխանակում իրականացնելու համար Քերիմի կնոջը տալ հայ գերիի: Ժամանակի ընթացքում ադրբեջանական գյուղի բնակիչները հասկանում են, որ հայը նույնպես մարդկային որակներ ունի և նույն իրավիճակում է գտնվում, ինչ իրենք:

Ինչպես գրում է Aze.az-ը, վարկածներից մեկի համաձայն, ֆիլմի ցուցադրությունը արգելվել է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից: Մեկ այլ վարկած կա, համաձայն որի, ֆիլմի սյուժետային գիծը դուր չի եկել երկրի ղեկավարությանը, քանի որ «այն երկրում, որտեղ շարունակում է գործել հայերի ագրեսիան, վերջիններիս դրական լույսի ներքո ներկայացնելը չէր կարող միանշանակ ընդունվել»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրա «Ճիչ» և «Հիշողություն» գործերը «բացահայտում են հայերի վայրենությունը, իսկ «Պատանդը» ֆիլմում փորձ է արվում որոշակիորեն մեղմացնել  հակամարտությունը, մեղմացնել երկու ազգերի միջև թշնամական վերաբերմունքը», Գուլևը պատասխանել է, որ պատերազմ չի ցանկանում.

«Ես չեմ ցանկանում, որպեսզի այնտեղ զոհվեն երիտասարդ, գեղեցիկ ադրբեջանցի տղաներ: Ես չեմ ճանաչում այնպիսի ծնողների, որոնք պատերազմ են ուզում: Ես չեմ ցանկանում մայրական արցունքներ տեսնել: Ես չեմ ցանկանում տեսնել իրենց սիրեցյալներին պատերազմում կորցրած աղջիկների արցունքները: Ես չեմ ճանաչում մարդկանց, ովքեր նման բան են ցանկանում»: