Գլխավոր / Հայաստան / Հայաստանում կանանց մի ամիս կբուժեն անվճար

Հայաստանում կանանց մի ամիս կբուժեն անվճար

2011թ. մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ։
«Ձեզ համար, կանայք» խորագրով արդեն ավանդական դարձած այս ակցիայի շրջանակներում կենտրոն դիմած հիվանդներն անվճար բժշկական օգնություն են ստանում գինեկոլոգիական և վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ` բաց և էնդոսկոպիկ եղանակներով:

2010թ. միամսյակի շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր դիմել 315 հիվանդ։ Նրանցից գինեկոլոգիական խնդիրներով վիրահատվել էր 113-ը. 60 կին վիրահատվել է վիրաբուժական տարբեր խնդիրներով, մնացած հիվանդները, դարձյալ անվճար հիմունքներով, ստացել են նեղ մասնագիտական խորհրդատվություն։ Վիրահատության ենթարկված կանանցից 120-ը եղել են Երևանից, 53-ը՝ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։ 2010թ. բարեգործական ծրագրի արժեքը շուրջ 26 միլիոն դրամ էր կազմել, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության բաժնից: