Home / Հայաստան / Արցախյան հարցում Սեֆիլյանն ընդդիմության և իշխանության միջև տարբերություն չի տեսնում

Արցախյան հարցում Սեֆիլյանն ընդդիմության և իշխանության միջև տարբերություն չի տեսնում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում Արևմուտքի կողմից հեղափոխություն կազմակերպելու հնարավորության մասին:

«Եթե գլխավոր ընդդիմությունը, ի նկատի ունեմ ՀԱԿ-ը, գնում են Սերժ Սարգսյանի հետ համաձայնաբար ընտրությունների, ո՞րն է Արևմուտքի օգուտը: Մենք պետք է այստեղ փորձենք հիշել որն է եղել այս 15-20 տարիներին Արևմուտքի ռազմավարական գլխավոր խնդիրը: Հնարավորինս շուտ ռուսական ազդեցության  թուլացում Հարավային Կովկասում»,- ասել է Սեֆիլյանը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ արցախյան խնդրի և հայ-թուրքական հաարբերությունների վերաբերյալ ռազմավարական  իմաստով «տեր-պետրոսյանական  և սերժսարգսյանական խմբերի միջև տարբերությւյն չկա»:

«Եթե այնտեղ տարբերություն կա, ապա մարտավարական մանրուքների մեջ, ուստի այն օրը, երբ հայ-թուրքական հարաբերությունները սկսեն բարելավվել, հաջորդ հարցը բարձրանալու է, թե ինչ են այստեղ անում ռուսական զորքերը, դրանից հետո անիմաստ է  դառնալու նրանց ներկայությունը»,- ասել է Սեֆիլյանը:

Նա նաև վստահեցրել է, որ «ռուսները խաբված վիճակում են, քանի որ Սերժ Սարգսյանը շատ ավելի խորը կապերի մեջ է Արևմուտքի հետ, քան Ռուսաստանի»:

Tekali Taxi