Արամ Կարապետյանն առաջակում է հետևել Վենեսուելայի օրինակին
Հայաստանում բարեփոխումերով հարց չի լուծվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա մասնավորապես, խոսել է ոստիկանական համակարգի մասին ` նշելով, որ այստեղ հարկավոր են փոփոխություններ և ոչ թե բարեփոխումներ:
Կարապետյանը բերել է Վենեսուելայի օրինակը, որտեղ բոլոր ոստիկաններին հեռացրել են աշխատանքից և նոր կադրերով են համալրել համակարգը:
«Առաջարկում եմ, որ այն մարմինները, որ չեն կարողացել իրականացնել իրենց գործը... նրանց պետք է փոխել», - ասել է Կարապետյանը:
Ասուլիսի ևս մեկ մասնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, որ խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք միանգամից չեն կարող լուծվել:
Սահակյանի խոսքով` հանրությունը չէր հավատում, որ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս կարող են պատասխանատվության ենթարկվել, սակայն այժմ մարդիկ տեսնում են, որ գործողությունների նման ընթացքը հնարավոր է:
Լուսանկարում` Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը