Home / Հայաստան / Մինսկում տուժած ևս մեկ հայի քաղաքացիությունը ճշտվում է. ԱԳՆ

Մինսկում տուժած ևս մեկ հայի քաղաքացիությունը ճշտվում է. ԱԳՆ

Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների նախնական ցուցակում կա երկու հայկական ազգանուն` Սամվել Սահակյան և Մարգարիտ Սմբատյան:

Սամվել Սահակյանը Հայաստանի քաղաքացի է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, վերջինս գտնվում է հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում և լսողության խնդիր ունի:

Ինչ վերաբերում է Մարգարիտ Սմբատյանին, ապա վերջինիս քաղաքացիությունը առայժմ հայտնի չէ:

Այս պահին ՀՀ ԱԳՆ ճշտում է նրա քաղաքացիության հարցը, Epress.am-ին ասել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյում պայթյուն էր տեղի ունեցել երեկ երեկոյան, երբ մետրոյում մեծ թվով մարդիկ են եղել: Ըստ վերջին տվյալների` պայթյունի հետևանքով  մահացել է 12, 204-ը` վիրավորվել:

Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել:

Tekali Taxi