Home / Հայաստան / Շվեյցարահայերը փակել են եկեղեցին` դեմ լինելով կաթողիկոսի որոշմանը

Շվեյցարահայերը փակել են եկեղեցին` դեմ լինելով կաթողիկոսի որոշմանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է անցյալ կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցում տեղի ունեցած սկանդալի մասին:

«Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման, որով Ժնև է ուղարկել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ.Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդին պատվիրելով ուղեկցել և ներկայացնել նրան կիրակնօրյա ժողովի ժամանակ, Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին: Շվեյցարահայերը դեմ են իրենց ներկա հոգևոր հովվի` Տ.Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը և Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը: Կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հայաստանյան ԶԼՄ-ներից է տեղեկացել տեղապահի գալուստի մասին: «Հակառակ, որ մեր կողմից հրավեր չի եղել, մենք հանդիպել ենք Տ.Մեսրոպ վարդապետ Պարսամյանին և Հովնան արք. Տերտերյանին` փոխանցելու հետևյալ ուղերձը Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհրդի գլխավոր ասամբլեայի կողմից` մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք պնդում ենք ասամբլեայի միաձայն որոշումը, որն ուղարկվել է Գարեգին Երկրորդին»,-նշել է խորհուրդը: Մարտի 25-ի նամակում Ժնևի եկեղեցու խորհուրդն «անընդունելի , անթույլատրելի ու անօրինական էր» հայտարարել Էջմիածնի որոշումը`հայտարարելով, թե թույլ չի տա ներկայիս հոգևոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգևոր հոտը: «Մամուլում տեղ գտած հայտարարությունը հսկայական լարվածություն, հիասթափություն և բարկություն է առաջացրել համայնքում, ուստի որևէ միջադեպից խուսափելու և մեր համայնքի խաղաղությունը պահպանելու համար խորհուրդը որոշեց փակել եկեղեցին ապրիլի 10-ին»,-հայտարարել է խորհուրդը»:

Tekali Taxi