Home / Հայաստան / Ստամբուլում ձերբակալվել է «Ալ Ղաիդայի» հետ կապերի մեջ կասկածվող 40 քաղաքացի

Ստամբուլում ձերբակալվել է «Ալ Ղաիդայի» հետ կապերի մեջ կասկածվող 40 քաղաքացի

Թուրքիայի հատուկ ծառայությունները երեքշաբթի Ստամբուլում ձերբակալել են միջազգային «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող 40 քաղաքացիների: Հատուկ գործողությունների ընթացքում չեզոքացվել է «Ալ Ղաիդայի»`  Թուրքիայում գործող խմբավորման ղեկավարը:

Ձերբակալվածները հարցաքննության նպատակով տեղափոխվել են Ստամբուլի անվտանգության վարչություն: «Ալ Ղաիդայի» գրոհայինները 2003-ի նոյեմբերին Ստամբուլում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացրել Բրիտանիայի գլխավոր հյուպատոսարանի, լոնդոնյան HSBC-ի բանկի Թուրքիայի մասնաճյուղի դիմաց: Ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել էր 61 մարդ, ավելի քան 600-ը վնասվածքներ էին ստացել:

Tekali Taxi