Home / Հայաստան / Հայաստանում դպրոցականների մտավոր կարողությունները կզարգացնեն շախմատի միջոցով

Հայաստանում դպրոցականների մտավոր կարողությունները կզարգացնեն շախմատի միջոցով

Այսօր ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում և որոշում է կայացրել Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։

Նախարարությանը տրամադրվել է ևս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։

ՀՀ կառավարության համաձայն, շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։

Tekali Taxi