Home / Հայաստան / Սարկոզին դեմ է Հայոց Ցեղասպանության մասին նոր օրինագծի վավերացմանը

Սարկոզին դեմ է Հայոց Ցեղասպանության մասին նոր օրինագծի վավերացմանը

Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Նիկոլյա Սարկոզին դեմ են Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի դարձնելու մասին օրինագծի ընդունմանը, հայտարարել է Ֆրանսիայի Արտգործնախարար Ալեն Ժյուպենը:

Պատասխանելով իշխող «Ժողովրդական շարժում միավորում» կուսակցության պատգամավորներից մեկի այն հարցին` ինչու Վերին Պալատը դեռևս չի վավերացրել Հայոց Ցեղասպանության մասին նոր օրինագիծը` ԱԳ նախարարն ասել է, որ այս հարցում երկրին նոր իրավական չափանիշներ անհրաժեշտ չեն, քանի որ Ֆրանսիան 2001 թվականին արդեն ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, և ֆրանսիական օրենքներն արդեն արգելում են էթնիկ հողի վրա կատարվող բռնությունները, ատելությունը և խտրականության դրսևորումը, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանությանը փաստը, որից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվել են: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Այդուհանդերձ, օրինագծի ընդունումից հետո արդեն 5 տարի է անցել, իսկ Սենատը դեռ չի վավերացրել օրինագիծը:

Tekali Taxi