Home / Հայաստան / Հայաստանում միանում են լռության օրվան` ի պաշտպանություն LGBT համայնքի իրավունքների

Հայաստանում միանում են լռության օրվան` ի պաշտպանություն LGBT համայնքի իրավունքների

ԱՄՆ-ում GLSEN-ի ցանցի հովանու ներքո անցկացվող լռության ազգային օրվա ընթացքում ուսանողները և երիտասարդները լռության յուրատեսակ ձև են ընտրում  մարդկանց ուշադրությունը սևեռելու համար հակա-LGBT (լեզբուհիներ, միասեռականներ, բիսեքսուալներ և տրանսգենդերներ) քարոզչության հանգամանքի վրա: Իրենց գործունեության շրջանակներում ուսանողները բողոքելու են LGBT համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դեմ և փոփոխություններ են պահանջելու իրենց դպրոցներում և համայնքներում:

Հայաստանում գործող Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք (PINK Armenia) ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել  իր պաշտոնական կայքում  և Facebook սոցիալական կայքէջում` կոչ անելով այսօր լռություն պահպանել:

«Ներողություն ենք խնդրում, բայց ապրիլի 15-ին մենք անհասանելի կլինենք աշխարհի համար: Մենք չենք պատասխանի հաղորդագրություններին, զանգերին, որևէ ակտիվություն չենք ցուցաբերի և որևէ ծառայություն չենք մատուցի: Ապրիլի 15-ին մենք լռություն կպահպանենք», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Tekali Taxi