Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Չինացիները փորձել են խանգարել հայաստանցի ակտիվիստների ակցիային

ՖՈՏՈՇԱՐՔ. Չինացիները փորձել են խանգարել հայաստանցի ակտիվիստների ակցիային

Հայաստանում Չինաստանի դեսպանատան մոտ այսօր չինացի արվեստագետ Այ Վեյվեյի զորակցության ակցիային միջամտել են ոստիկանները:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ակցիայի մասնակից Լալա Ասլիկյանը, ակցիայի ավարտին դեսպանատան աշխատակիցները մոտեցել են մասնակիցներին և հարցրել նրանց անուն-ազգանունները:

«Մեզ մոտեցան աշխատակիցները, հարցրին, թե ում համար ենք ակցիա անում, որ իրենք չեն ճանաչում էդ մարդուն և նման բաներ: Այնուհետև դեսպանատան մոտ եկան մոտ 15 ոստիկաններ և ասացին, որ դադարեցնենք ակցիան: Ոստիկանների ժամանելուց անմիջապես հետո դեսպանատան իրենց ամրոցից դուրս եկավ հավանաբար չինացի մի մարդ, խոսեց ոստիկանների ղեկավարի հետ, սկսեց ռուսերենով բղավել` «Уберите их отсюда» (Տարեք նրանց այստեղից) և սկսեց հրել մեզ, պատռեց A4 ֆորմատի վրա պատրաստած մեր պաստառը: Իսկ ոստիկաններն էլ ասում էին գնացեք, ինչ եք ուզում, էսօր մեր տոնն ա` գոնե շնորհավորեք»,- պատմել է Լալա Ասլիկյանը:

Tekali Taxi