Home / Հայաստան / Հայաստանի պատվիրակությանը թույլ չեն տվել հարց ուղղել Թուրքիայի վարչապետին

Հայաստանի պատվիրակությանը թույլ չեն տվել հարց ուղղել Թուրքիայի վարչապետին

Ապրիլի 11-15-ին կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության անդամներին հնարավորություն չի տրվել հարց ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքով` իրենք հարց ու պատասխանի համար նախապես` առաջին իսկ օրերին գրանցվել են, սակայն ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշողլուն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, հանձնարարել էր քարտուղարությանը, որպեսզի փոխեն հերթականությունը, որի հետևանքով իրենք զրկվեցին հարց ուղղելու հնարավորությունից:

«Եվ դա արվել էր, իհարկե, դիտավորյալ: Ես ուղղակի հիմա շատ եմ ցավում, որ մեր պատվիրակության այլ անդամներ էլ են այդ խտրականության տակ ընկել:  Բայց երբ նախապես` դեռ 2009թ. աշնանը,  ես նախաձեռնել էի  Չավուշողլուի դեմ փաստաթուղթ, որով  Թուրքիայի հանրապետության նման երկրի ներկայացուցիչը չպետք է կարողանար գլխավորել ԵԽԽՎ-ն, մեր պատվիրակության անդամներից որևէ մեկը չմիացավ այդ փաստաթղթին, և այսօր կրում են Չավուշողլուի` Թուրքիայի հանրապետության ներկայացուցչի, այդպիսի գործունեության հետևանքները»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Tekali Taxi